Մանկական հիվանդություններ
Հիդրոցեֆալիա (գլխի ջրգողություն)
Պատճառը ողնուղեղային հեղուկի քանակի ավելացման հետևանքով գլխուղեղի հեղուկ պարունակող տարածությունների մեծացումն է։ Հիդրոցեֆալիան, որպես առանձին ախտանիշ, կազմում արատների մոտ 30%-ը։
էթիոլոգիան և պաթոգենեզը։ Տարբերում են բնածին հիդրոցեֆալիայի զարգացման երեք հիմնական պատճառներ.
- հեղուկային ուղիների բնածին անոմալիաներ,
- ներարգանդային վարակներ,
- ներարգանդային ծննդաբերական վնասվածքներ։
Վարակային հիվանդությունների շարքում, որոնք բնածին հիդրոցեֆալիայի առաջացման ամենահաճախակի պատճառներն են, կարելի է թվարկել սիֆիլիսը, տոքսոպլազմոզը, ցիտոմեգալիան։ Ետծննդաբերական շրջանում հիդրոցեֆալիա կարող է զարգանալ մենինգիտի հետևանքով։ Նկարագրված են նաև հիդրոցեֆալիայի ընտանեկան ձևեր։ Հիդրոցեֆալիան կարոդ է զարգանալ երեք պրոցեսների հետևանքով.
- հեղուկի ավելցուկային արտադրումից (գերարտազատական կամ հիպերսեկրետոր հիդրոցեֆալիա),
- հեղուկի ներծծման արատից (առեզորբտիվ հիդրոցեֆալիա),
- հեղուկի հոսքային ուղիների խցանումից (օկլյուզիոն հիդրոցեֆալիա)։ Վերջինս հիդրոցեֆալիայի զարգացման մեխանիզմում ամենից հաճախ է հանդիպում
Կլինիկան։ Սովորաբար երեխան ծնվում է նորմալ կամ թեթևակի մեծացած գանգով։ Գլխի զգալի մեծացումը նկատվում է կյանքի առաջին շաբաթներում։ Հայտնաբերվում են գանգոսկրերի կարանների հեռացում, գաղտունների լարվածություն և չափերի մեծացում։ Գանգոսկրերը բարակած են և թափանցող։ Ընդբախման (պերկուսիայի) ժամանակ լսվում է թմբկային հնչյուն։ Գանգի երակային անոթների պատկերն ընդգծված տեսք է ստանում։ Նկատվում է ակնակապիճների այլաձևություն, որի հետևանքով ակնագնդերը հրվում են առաջ և ցած։ Ծիածանաթաղանթի և վերին կոպի միջև նկատվում է սպիտաթաղանթը («արևամուտի» ախտանիշ)։ Հաճախ զարգանում է արտաակնություն (էկզոֆթալմ), անիզոկորիա, զուգամետ շլություն։ Հիդրոցեֆալիայի զգալի հարաճման դեպքում հիվանդը դժվարանում է պահել մեծացած գլուխը։
Հիդրոցեֆալիայի դանդաղ ընթացքի դեպքում երեխայի մտավոր զարգացումը քիչ է տուժում։ Ուշացած դեպքերում լինում է տարբեր աստիճանի մտավոր թերզարգացում։ Սակայն պետք է նշել, որ որոշ երեխաների մոտ, անգամ արտահայտված ջրգողության դեպքում, մտավոր զարգացումը կարող է որոշ չափով փոխվել։ Մանր դեպքերում զարգանում են կարկամային պարալիզներ և պարեզներ (հաճախ ստորին վերջույթներում), շարժումների համադասության խանգարումներ, ձեռքերի դողոց (տրեմոր), էպիլեպտանման համախտանիշ։
Օկլյուզիոն հիդրոցեֆալիայի դեպքում երեխայի մոտ կարող են առաջ գալ հիպերտենզիվ կրիզներ, որոնք արտահայտվում են գլխացավով, գլխի ստիպողական դիրքով, փսխումով, շնչառության խանգարումով և այլն։
Ախտորոշումը։ Նշանակություն ունեն կլինիկական տվյալները, գանգի ռենտգեննկարահանումը, ինչպես նաև դիաֆանոսկոպիան, որը լուսավորման գոտիների մեծացում է հայտնաբերում։ Երեխաների կյանքի առաջին ամիսներին անարյուն օսցիլոգրաֆիայի մեթոդով կարելի է որոշել ներգանգային ճնշումը (Վ. Ռ. Պուրին)։ Մեծ կիսագնդերի պատի հաստությունը որոշելու նպատակով կատարվում է փորոքագրություն (վենտրիկուլոգրաֆիա):
Բուժումը։ Կախված է հիվանդության պատճառից ու ձևից։
Գլխուղեղի և նրա թաղանթների բորբոքային պրոցեսների դեպքում անհրաժեշտ է կատարել հակաբիոտիկային թերապիա։ Հիդրոցեֆալիայի ծագման ուռուցքային բնույթի կասկածի դեպքում կիրառվում է նյարդավիրահատական բուժում։
Ներգանգային ճնշումն իջեցնելու նպատակով նշանակվում են 25%-անոց մագնեզիումի սուլֆատի լուծույթի ամենօրյա կամ օրումեջ սրսկումներ, լազիքս (ֆուրոսեմիդ), դիակարբ։ Մանր ներգանգային հիպերտենզիայի դեպքում բուժման կոմպլեքսում օգտագործում են նաև 10-30 մլ հեղուկի հեռացումով բեռնաթափող պունկցիաներ։
Բնածին դեկոմպենսացված ձևի հիդրոցեֆալիայի դեպքում, որը պայմանավորված է հեղուկի շարժման ուղիների մեխանիկական արգելքով, ցուցված է վիրահատական բուժում։ Տարածում է գտել հատուկ փականային կառուցվածքի ստեղծման վիրահատությունը, որով գլխուղեղի փորոքների հեղուկն ուղղվում է արյան հունը կամ որովայնի խոռոչը։ Վիրահատությունը կատարվում է նյարդաբանական ախտանիշների անընդմեջ սաստկանալու դեպքում։ Ուշացած դեպքերում վիրահատությունը ցուցված չէ։ Վիրահատության համար հակացուցում են նաև վարակային հիվանդությունները, թարախային պրոցեսները և ուղեղի թաղանթների ընթացիկ բորբոքային պրոցեսները (Վ. Բ. Լեբեդև)։
Կարդացեք նաև
Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր
Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...
27.09.2024
Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...
04.02.2022
Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...
15.02.2021
Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...
03.02.2021
Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...
20.07.2020
Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...
13.03.2020
Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...
11.03.2020
Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...
14.12.2018
Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...
06.11.2018
Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...
06.09.2018
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...
04.09.2018
Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...
22.02.2018
Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...
17.07.2017
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ